.jpg)
Նախորդ տարի ոստիկանությունում կատարվել է 1571 ծառայողական քննություն
2013 թ. ՀՀ-ում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 14 դեպք, որից 8-ը` կանանց պոռնկության շահագործման, այդ թվում` 2 անչափահասների, 1-ը` պոռնկության և աշխատանքային շահագործման, 3-ը` անչափահասների, 1-ը` չափահասի աշխատանքային շահագործմանը մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով, 1-ը` օրգաններ և հյուսվածքներ վերցնելուն հարկադրելու դեպք:
Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության մարմինների կողմից հայտնաբերվել է քննությունից ու դատից խուսափող և հետախուզվող անձանց 33,0%-ը (2012 թ. 31,6%-ը) (չհաշված զորակոչից խուսափողներին):
Տրանսպորտային հոսքերի շարունակական աճի հետ մեկտեղ` որոշակիորեն բարձրացել է վթարայնության մակարդակը. հանրապետության տարածքում արձանագրվել է 2824 ճանապարհատրանսպորտային պատահար (2602), զոհերի թիվն ավելացել է 5-ով:
Անձնագրային և վիզաների վարչության ծառայությունը 2013 թվականին շարունակել է համակարգի բարեփոխումների իրականացմանը միտված աշխատանքները` ինչպես քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, այնպես էլ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման առումով:
Ընդհանուր առմամբ` ՀՀ ոստիկանությունում կատարվել է 1571 ծառայողական քննություն, կարգապահական տույժի է ենթարկվել 845 ծառայող: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 62 քրեական գործ, որի արդյունքում դատապարտվել է 10 ծառայող: