Հայաստանի չեմպիոն հռչակվեց Տիգրան Քոթանջյանը
21/01/2014 17:54

Հայաստանի չեմպիոն հռչակվեց Տիգրան Քոթանջյանը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր տեղի են ունենում Հայաստանի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի առաջնությունների վերջին՝ 9-րդ տուրի հանդիպումները:

Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, որին չեմպիոն դառնալու համար բավական էր կես միավորը, քիչ առաջ սև խաղաքարերով ոչ-ոքի գրանցեց Զավեն Անդրիասյանի հետ պարտիայում:

Տիգրանը վաստակեց 6.5 միավոր` հռչակվելով Հայաստանի չեմպիոն: Քոթանջյանը վաստակեց նաև Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու իրավունք՝ դառնալով մեր ընտրանու 5-րդ անդամը:
 

Հայաստանի չեմպիոն հռչակվեց Տիգրան Քոթանջյանը