.jpg)
Ռոդրիգոն ցանկանում է խաղալ Անգլիայում կամ Իսպանիայում
«Արսենալը», «Վալենսիան» և «Զենիթը» հավակնում են «Բենֆիկայի» հարձակվող Ռոդրիգոյի տրանսֆերին: Ռուսաստանյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել պահանջված 30 մլն եվրոն, սակայն ինքը` իսպանացին, հետաքրքրված է միայն կարիերան Անգլիայում կամ Իսպանիայում շարունակելու հնարավորությամբ:
Պորտուգալական ակումբը պլանավորում է բաժանվել 22-ամյա հարձակվողից և արդեն նրան փոխարինող է գտել` ի դեմս «Ստանդարդի» հարձակվող Միշի Բատշուայի: