Ռոսսել. «Նեյմարն արժե 57,1 մլն եվրո»
21/01/2014 18:30

Ռոսսել. «Նեյմարն արժե 57,1 մլն եվրո»

«Բարսելոնի» նախագահ Սանդրո Ռոսսելը խոսել է թիմի աստղային նորեկ Նեյմարի իրական տրանսֆերային արժեքի մասին:
Օրերս իսպանական մամուլում հոդված է հայտնվել, որում շեշտվել է, թե «Բարսելոնը» թաքցրել է բրազիլացու արժեքը: Հաղորդվել է, որ իրականում կատալոնցիները Նեյմարի համար «Սանթոսին» 95 մլն եվրո են վճարել, այլ ոչ թե 57, ինչպես ներկայացվել է:

Երեկ «Բարսելոնի» նախագահ Սանդրո Ռոսսելը հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ` «Նոու Կամպ» մարզադաշտի վերակառուցման հետ կապված խնդիրների քննարկման նպատակով, սակայն արդյունքում այնպես է ստացվել, որ զրույցի թեման եղել է Նեյմարը:

«Եթե դուք ինձ հարցնեք Նեյմարի տրանսֆերի մասին, ես կհաստատեմ, որ այն արժե 57,1 մլն եվրո: Այդ հարցի մասին միայն այսքանը կարող եմ ասել:

«Բարսելոնը» միշտ հասարակության առջև բաց ակումբ է եղել: Սակայն կա համաձայնագիր գաղտնիության մասին, որի արդյունքում ես չեմ կարող հրապարակել գործարքի մանրամասները»,- հայտարարել է Ռոսսելը:

Ռոսսել. «Նեյմարն արժե 57,1 մլն եվրո»