Դադարեցվել են դատավոր Հովհաննես Թորոսյանի լիազորությունները
21/01/2014 19:09

Դադարեցվել են դատավոր Հովհաննես Թորոսյանի լիազորությունները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրով դադարեցվել են Հայաստանի վարչական դատարանի դատավոր Հովհաննես Թորոսյանի լիազորությունները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 25-ի եզրակացությունը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Հովհաննես ԹՈՐՈՍՅԱՆԻ լիազորությունները 2014 թվականի հունվարի 9-ից համարել դադարած»:  

Դադարեցվել են դատավոր Հովհաննես Թորոսյանի լիազորությունները