.jpg)
Հայաստանը Կորեայի Հանրապետությունում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է մի քանի հրամանագիր: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արմեն Սարգսյանին ազատել Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից»,- ասված է Նախագահի հրամանագրում:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Հրանտ Պողոսյանը.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանին համատեղության կարգով, նշանակել Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Տոկիո)»: