Վարդան Ղուկասյանի որդու հարձակման տեսագրությունը՝ Բալասանյանի տան վրա
22/01/2014 21:28

Վարդան Ղուկասյանի որդու հարձակման տեսագրությունը՝ Բալասանյանի տան վրա

Համացանցում հայտնվել է մի տեսագրություն, որը, իբր, վկայում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի կողմից քաղաքի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա իրականացված հարձակման մասին:

Հիշեցնենք, որ այսօր մամուլում հրապարակում կար, ըստ որի, կրտսեր Ղուկասյանը և յուր խումբը զինված են եղել, իսկ Սպարտակ Ղուկասյանը սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին: Գյումրեցիները թերթի հետ զրույցներում նշել են, որ նման մի դեպք էլ տեղի է ունեցել 2012 թվականին, որը սակայն, անհետևանք է մնացել:

Տեսագրությունը վերցված է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի Facebook-յան էջից: 

Նախորդող հրապարակումներ՝ Վարդանիկի որդին սպառնացել է «խփել տալ» Գյումրու քաղաքապետին

Գյումրու քաղաքապետ. Որևէ սադրանք չի կարող ինձ շեղել

Վարդան Ղուկասյանի որդու հարձակման տեսագրությունը՝ Բալասանյանի տան վրա