.jpg)
22/01/2014 16:26
Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
Այսօր՝ ժամը 12.21-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 25 շենքի մուտքում գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է գազի փականը և մալուխ (մոտ 5 գմ):