Փախստականներն իրավունքի վերականգնման համար պիտի դիմեն ՀՀ դատական ատյաններին
22/01/2014 21:13

Փախստականներն իրավունքի վերականգնման համար պիտի դիմեն ՀՀ դատական ատյաններին

Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատում տեղի ունեցավ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի լսումը։

Լսումների ավարտից հետո Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը խոսել է Հայաստանի կառավարության ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ։

Գևորգ Կոստանյանի խոսքով, «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով Հայաստանը բավականին լուրջ փաստարկներ ներկայացրեց, որոնք հայցվոր կողմի համար համպատրաստից էին։

«Համենայնդեպս, նրանց վերաբերմունքը և այդ փաստարկներին առարկելու հնարավորությունը ու դրսևորման եղանակը ակնհայտորեն մեզ բերեց այն համոզման, որ այդ փաստարկին վերջիններս չեն կարողացել հստակ պատրաստվել ու առարկել։ Մենք 2 հիմնական ուղղությունների վրա շեշտադրում արեցինք։ Առաջին, որ Ղարաբաղը, անկախ միջազգային ճանաչման փաստից, անկախ պետություն է և իշխանության բոլոր ճյուղերի առկայությունը, արդյունավետ գործունեությունը ինքնին փաստում են անկախության մասին, ինչը բերում է այն եզրակացության, որ Հայաստանի Հանրապետությունը չունի «արդյունավետ իրավազորություն» այդ պետության տարածքում և, հետևաբար, այդ հիմքով հայցը ենթակա է ճանաչվելու անընդունելի։
2-րդ փաստարկն այն էր, որ անգամ, եթե հայցվոր կողմը և Ադրբեջանի կառավարությունը գտնում են, որ Հայաստանն ունի իրավազորություն և Հայաստանն ու ԼՂՀ-ն 1992թ․-ին խախտել են փախստականների սեփականության, մասնավոր կյանքի իրավունքը, վերջիններս պետք է անպայման դիմեին և ԼՂՀ դատական ատյաններին, կամ Հայաստանի դատական ատյաններին, իրավապահ մարմիններին՝ իրենց իրավունքների վերականգման համար»,-ասաց Գ․Կոստանյանը։

ՀՀ ներկայացուցչի խոսքերով, այս 2 միջոցները չեն սպառվել, ինչն էլ հիմք է հանդիսացել 2-րդ փաստարկը ներկայացնելու համար․«Մենք ունենք պետական միջոցների չսպառման դրսևորում, ինչը Եվրոպական կոնվեցիային համապատասխան ֆորմալ հիմք է հանդիսանում՝ հայցը անընդունելի ճանաչելու համար»։  

Նյութի մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Փախստականներն իրավունքի վերականգնման համար պիտի դիմեն ՀՀ դատական ատյաններին