.jpg)
Ք. Քարդաշյանն ու Ք. Վեսթը չեն ամուսնանա Վերսալի պալատում. Նրանց մերժել են
Հայազգի Քիմ Քարդաշյանն ու Քանյե Վեսթը ստիպված են այլ տեղ ընտրել իրենց ամուսնության համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նրանք այցելել են Վերսալի պալատ, որտեղ նախատեսում էին ամուսնանալ: Հրապարակվել են այցի լուսանկարները:

Չնայած բոլոր ջանքերին՝ հայտնի զույգն իր հարսանիքը չի նշի թագավորների պալատում:
.jpg)
Ավելի վաղ Վերսալի ադմինիստրացիան Twitter-յան իր էջում գրել է, որ հայտնի զույգն իսկապես այցելել է պալատ, սակայն նրանք չեն ծրագրում այնտեղ ամուսնանալ:

Որոշ աղբյուրների համաձայն՝ դրա պատճառը այն է, որ պալատի ղեկավարությունը վախենում է, որ լրատվամիջոցների մեծ թվի առկայությունը կվնասի պալատը: