Յուրգեն Կլոպ. «Հիմա ֆուտբոլիստները տարբեր մարզավիճակում են»
22/01/2014 19:50

Յուրգեն Կլոպ. «Հիմա ֆուտբոլիստները տարբեր մարզավիճակում են»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Աուգսբուրգի» հետ Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի հանդիպումից առաջ նշել է, որ խաղին նախապատրաստվելիս թիմը բախվել է որոշակի դժվարությունների: Նրա խոսքերով` ֆուտբոլիստները հիմա ֆիզիկական տարբեր մարզավիճակում են:

«Այդ հանդիպմանը դեռ ժամանակ կա,- Կլոպի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Տեսնենք, թե ով կմտնի խաղադաշտ: Բայց կարող եմ վստահեցնել, որ հիմնական կազմում տեղ կունենան տվյալ պահին լավագույնները: Ցավոք, ֆուտբոլիստները հիմա ֆիզիկական տարբեր մարզավիճակում են, ինչը որոշակիորեն բարդացնում է նախապատրաստության գործընթացը: Բացի այդ, կան նաև վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ, նաև այնպիսի խաղացողներ, ովքեր նոր են շարք վերադարձել»:

Յուրգեն Կլոպ. «Հիմա ֆուտբոլիստները տարբեր մարզավիճակում են»