Կոնտե. «Ֆուտբոլիստներին չեմ կարող մեղադրել»
22/01/2014 20:52

Կոնտե. «Ֆուտբոլիստներին չեմ կարող մեղադրել»

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Իտալիայի գավաթի խաղարկությունում «Ռոմային» զիջելու (0:1) և մրցաշարից դուրս մնալու մասին:

«Հավասար խաղ էր, սակայն «Ռոման» գոլ խփեց այն ժամանակ, երբ մենք ավելի լավ էինք խաղում,- նշել է Կոնտեն:- Առաջին կեսում, հնարավոր է, բավական անվճռական էինք, սակայն ես իրավունք ունեմ ասելու, որ մեզ բախտը չժպտաց:

«Յուվենթուսն» ու «Ռոման» ուժեղ թիմեր են: Այս անգամ իրավիճակը դասավորվեց մրցակցի օգտին: Ֆուտբոլիստներին չեմ կարող մեղադրել: Մենք Իտալիայի գավաթային մրցաշարն օգտագործեցինք ռոտացիայի համար: Դեռ կան Սկուդետտոն ու Եվրոպայի լիգան»:

Կոնտե. «Ֆուտբոլիստներին չեմ կարող մեղադրել»