.jpg)
Մարտինոյին նորեկներ պետք չեն
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոն միանգամայն գոհ է իր թիմի ներկայիս կազմից:
«Մենք բավական ուժեղ թիմ ունենք և վստահ ենք, որ կարող ենք լավ խաղալ նույնիսկ առանձին ֆուտբոլիստների բացակայության դեպքում,- շեշտել է մարզիչը:- Ես իմ կարծիքը չեմ փոխել, երբ Լիոնել Մեսսին ու Վիկտոր Վալդեսը վնասվածքներ ունեին: Մենք այլընտրանքային տարբերակներ ունենք, երբ ինչ-որ մեկը վնասվածք է ստանում»:
Հիշեցնենք, որ կատալոնցիները գլխավորում են Պրիմերայի մրցաշարային աղյուսակը: Մադրիդյան «Ատլետիկոն» հավասար միավորներով է ընթանում նրա հետ, իսկ «Ռեալն» ընդամենը մեկ միավորով է հետ մնում: