ԱԳՆ-ն իր գերակա բոլոր խնդիրներն իրականացրել է
22/01/2014 21:00

ԱԳՆ-ն իր գերակա բոլոր խնդիրներն իրականացրել է

Այսօր Կառավարությունում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել արտաքին գործերի նախարարության կատարողականի և 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Կառավարության ղեկավարին է ներկայացրել նախարարության անցյալ տարվա գործունեությունը, Կառավարության ծրագրով նախատեսված գերակա խնդիրների կատարման արդյունքները։


Ամփոփելով արտգործնախարարության անցյալ տարվա աշխատանքը` Կառավարության ղեկավարը նշել է, որ գերատեսչության գերակա բոլոր խնդիրներն իրականացվել են, Կառավարության կողմից տրված 467 հանձնարարականները ամբողջությամբ կատարվել են։ 

ԱԳՆ-ն իր գերակա բոլոր խնդիրներն իրականացրել է