.jpg)
ՊԲ. Հայկական կողմը դիվերսիոն գործողություն չի իրականացրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ղարաբաղյան կողմը դիվերսիոն գործողություն է իրականացրել:
Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը, ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը նշեց, որ տարածված հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը:
«Ադրբեջանը փորձում է նախորդ օրը, ԼՂՀ ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ իրականացված սադրիչ գործողությունները վերագրել արցախյան կողմին»,- նշեց նա:
Նախորդող հրապարակումներ` Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանն իր սադրանքների համար անպատիժ չի մնա
Զինվոր է զոհվել. Ադրբեջանցիների դիվերսիան կանխվել է
Ադրբեջանցի դիվերսանտները զոհեր ու վիրավորներ ունեն. Մանրամասներ