.jpg)
ՀՀ ԱԳՆ. Կիևում զոհված հայն Ուկրաինայի քաղաքացի է
Կիևում զոհված Սերգեյ Նիկոյանն Ուկրաինայի քաղաքացի է: Այս տեղեկությունը տարածել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Facebook-յան էջը։
Ավելի վաղ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հաստատել էր Կիևում ազգությամբ հայ Սերգեյ Նիկոյանի մահվան լուրը:
Աշխատանքներ էին տարվում վերջինիս քաղաքացիությունը ճշտելու ուղղությամբ:
Ուկրաինական լրատվամիջոցներն առավոտյան հաղորդել էին, որ Կիևի Գրուշևսկու փողոցում բախումների ժամանակ հրազենային վնասվածքներից մահացած ցուցարարը Սերգեյ Նիկոյանն է՝ «Եվրամայդանի» ակտիվ մասնակիցներից։
Նախորդող հրապարակումներ՝ Կիևում զոհված երիտասարդներից մեկը հայ է (Տեսանյութ)
Կիևում բախումների ժամանակ 22-ամյա ակտիվիստ է մահացել (Տեսանյութ)
Ուկրաինայի ՆԳՆ-ն «Բերկուտին» թույլատրել է հրազեն կիրառել
Յանուկովիչը երկխոսության կոչ է արել
Վիտալի Կլիչկո. Իշխանությունները որոշել են «Մայդանում» քաոս ստեղծել
Կիևում բախումների հետևանքով մոտ 100 մարդ է տուժել (Տեսնայութ)
Կիևում անկարգությունների ժամանակ ռուս լրագրող է վիրավորվել
Վերջացրեք պատերազմը սեփական ժողովրդի դեմ. Կիլչկոն Յանուկովիչի մոտ է
Կիևում կրկին անհանգիստ է. Մարդիկ փորձում են գրավել կառավարության շենքը