.jpg)
ԱԳՆ հաստատում է, որ Կիևում զոհված երիտասարդը հայ է
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հաստատում է Կիևում ազգությամբ հայ Սերգեյ Նիկոյանի մահվան լուրը: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի բաժնից:
Նշվում է, որ աշխատանքներ են տարվում վերջինիս քաղաքացիությունը ճշտելու ուղղությամբ:
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ Կիևում ցուցարարների և իրավապահների միջև տեղի ունեցած բախման արդյունքում հիվանդանոցում 22-ամյա երիտասարդ է մահացել: Նշվում էր, որ մահացածը հայազգի Սերգեյ Նիկոյանն է: Նա հրազենային վնասվածքներ է ստացել Գրուշևսկու փողոցում։
Նախորդող հրապարակում՝ Կիևում զոհված երիտասարդներից մեկը հայ է (Տեսանյութ)