ԿԳՆ. Բանակից խուսափելը ի հաշիվ կրթության չպետք է լինի
22/01/2014 19:57

ԿԳՆ. Բանակից խուսափելը ի հաշիվ կրթության չպետք է լինի

Տարեկան կտրվածքով մոտ 200 ուսանող է ԿԳՆ միջպետական ծրագրերով գործուղվում մի շարք երկրների ԲՈՒՀ-եր. ուսանողներից 80 %-ը արական սեռի, 20-Ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ են: Aysor.am-ի հետ զրույցում ԿԳ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը, մեկնաբանելով վաղը կառավարության նիստի օրակարգում ընդգրկված «Զինապարտության մասին» օրենքի փոփոխությունները, նշեց, որ արտերկրում սովորող ուսանողների հետ կնքվում էր պայմանագիր, որով ուսանողները պարտավորվում էին  վերադռանալ սովորելուց հետո Հայաստան, սակայն չէր նշվում, թե չվերադառնալու դեպքում ի՞նչ պատասխանատվության միջոցներ կան. Դաշտը կարգավորված չէր:

Ըստ նրա՝ արտերկրում տղաների կրթություն ստանալու հիմնական պատճառը կրթությունն օգտագործելով` բանակից խուսափելն է, նա մի քանի մասնավոր դեպքեր օրինակ բերեց, երբ մեկ ուսանող գրեթե բոլոր ծրագրերին մասնակցել է` առանց կոնկերտ ուղղվածության` միայն թե դուրս գա երկրից ու որևէ ԲՈՒ-ում սովորի, եղել են դեպքեր, երբ մեկ ուսանողը մի քանի մրցույթում հաղթել է, ու շատ ուսանողներ դուրս են մնացել մրցույթից, նաև արտերկորւմ սովորելու հնարավորությունից:

ԿԳՆ-ն այն կարծիքին է, որ երիտասրադ տղաների նպատակը սովորելը չէ, այլ ծառայությունից խուսափելը:

Հարցին, թե ի վերջո սովորում են ու հետ չե՞ն գալիս ծառայելու, Տ. Սահակյանը պատասխանեց, որ քիչ դեպքեր կան, սովորաբար ասպիրանտուրան էլ են սովորում` միայն թե չվերադառնալ ու չծառայել: ԿԳՆ-ն պարզել է, որ դեպքեր են, որ ուսանողներ կան, որոնք ցածր առաջադիմություն են ցուցաբերել և խնդիրներ ստեղծել արտերկրյա ԲՈՒՀ-երում. «Մեկ-երկու դեպքի համար չէինք գնա նման քայլ»:

Պետություն այդ երկրների հետ ունի պայմանագրեր և համապատասխան տեղեր են տալիս հայկական բուհերում, պետությունը վճարում է այդ ուսանողների համար, այսուհետ մշակվելու է նախագիծ, ըստ որի, այն մասնագիտությունները, որոնք պետության համար առաջնահերթություն են` տարկետում կտրվի միայն այդ գծով սովորողների համար, օրինակ՝ ավիացիոն ինստիտուտում  սովորողներին, իսկ օրինակ տնտեսագիտությունը այլ երկրներում սովորողի համար` ոչ:

Բացի այդ, ուսանողի հետ կկնքվի գրավի պայմանագիր` տուն, մեքենա և այլն, ուսանողը պարտավորված կլինի վերադառնալ, հակառակ դեպքում կորցնելու բան կունենա, ԿԳՆ-ն «գնում» է այդ քայլին, քանի որ այլ դրույթ չի կարողացել մտածել:

ԿԳՆ-ն պատրաստ է «Զինապարտության մասին» օրենքի փոփոխությունների շուրջ բանավիճել դժգոհողների հետ, լսել ու քննարկել, ու վստահ են, որ «Բանակից խուսափելը՝ ի հաշիվ կրթության չպետք է լինի»:

Հարակից նյութ` Արտերկրում սովորող ոչ բոլոր ուսանողները տարկետում կստանան 

ԿԳՆ. Բանակից խուսափելը ի հաշիվ կրթության չպետք է լինի