.jpg)
Տոտտի. «Առաջնությունում թիմերի միջև մեծ տարբերություն չեմ տեսնում»
«Ռոմայի» առաջատար Ֆրանչեսկո Տոտտին մեկնաբանել է Իտալիայի գավաթի խաղարկությունում «Յուվենթուսի» նկատմամբ տոնած հաղթանակը (1:0):
«Այս հաղթանակին ուզում էինք հասնել ցանկացած գնով: Թուրինյան խաղից հետո մենք փոխվել ենք և ապացուցեցինք, որ մեծ «Յուվենթուսի» հետ նույն մակարդակի վրա ենք:
Առաջնությունում թիմերի միջև մեծ տարբերություն չեմ տեսնում, իսկ 8 միավորի տարբերությունը կարելի է ինչպես շատ, այնպես էլ քիչ համարել:
Եթե երկրորդ շրջանում խաղանք այնպես, ինչպես առաջինում, կկարողանանք լինել «Յուվենթուսի» կողքին: Սակայն եթե թուրինցիները միշտ ցուցադրեն իրենց խաղը, մեզ համար բարդ կլինի»,- կարծում է Տոտտին: