Ո՞վքեր են Երևանում ազատ շրջող թուրք «Գորշ գայլերը» (Տեսանյութ)
23/01/2014 19:52

Ո՞վքեր են Երևանում ազատ շրջող թուրք «Գորշ գայլերը» (Տեսանյութ)

Այս օրերին համացանցում տարածվեցին լուսանկարներ, որոնցում թուրք ազգայնական, «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության համակիր Հասան Օքթայը լուսանկարվել էր Հայաստանի վարչեպտի, Կաթողիկոսի, լրագրողների ու քաղաքագետների հետ: Ինչպես նաև` գորշգայլական սիմվոլիկայով լուսանկարվել էր Հանրապետության հրապարակում:

Այս առիթով Aysor.am-ը ներկայացնում է մի քանի փաստ «Գորշ գայլեր» (Bozkurt) ահաբեկչական կազմակերպության մասին:

«Գորշ գայլերի» գերագույն գաղափարը Մեծ Թուրանի պետության ստեղծումն է: Կարգախոսներից մեկը՝ «Իրավունքը չի տրվում, այն՝ նվաճում են»:

Կազմակերպության ակտիվ գործունեության տարիներ են համարվում 1970-ականները: Որպես «Bozkurt»-ի հիմնադիր նշվում է Արփարսլան Թյուրքեշը:

Թյուրքեշը՝ գորշգայլական սիմվոլիկայով

Թյուրքեշը հարում էր նացիստական գաղափարների: Նա մի քանի անգամ ձերբակալվել է ռասիզմի, ահաբեկչության ու ապօրինի կազմակերպությունների ստեղծման մեղադրանքներով:

Ազատ արձակվելուց հետո Թյուրքեշը մասնագիտացել է ռազմական գործի մեջ՝ ռազմականացնելով նաև «Գորշ գայլերին»:

1970-ականներին «Գորշ գայլերը» իրականացրել են թուրք հասարակական գործիչների հարյուրավոր սպանություններ:
Այդ տարիներին նրանց թիվը հասնում էր 300 հազարի:

1977թ.-ի մայիսին կազմակերպությունն իրականացրել է աշխատավորների սպանություններ, 1978թ. մարտին՝ Պոլսի համալսարանի մոտ ուսանողների վրա հարձակումը, որի արդյունքում եղան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, 1979թ. –ին՝ Մարաշում քրդերի և ալևիների դեմ կատարված ահաբեկությունններ, որոնց զոհ գնաց ավելի քան 1000 հոգի:

Հարյուրավոր «Գորշ գայլեր» այսօր էլ գործում են Թուրքիայում և այլ երկրներում, որտեղ կա թուրքական համայնք:

Ներկայացնում ենք նաև երիտասարդ «Գորշ գայլերի» հավաքից մի հատված, որը տեղի է ունեցել Բաքվում:

Ո՞վքեր են Երևանում ազատ շրջող թուրք «Գորշ գայլերը» (Տեսանյութ)