Սեռական օրգանը նկարելու համար գիտությունների թեկնածուն դատապարտվեց
23/01/2014 20:20

Սեռական օրգանը նկարելու համար գիտությունների թեկնածուն դատապարտվեց

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեղավոր ճանաչեց գիտությունների թեկնածու 58-ամյա Գագիկին` իր սեռական օրգանը, ինչպես նաև՝ սերմնաժայթքման պրոցեսը նկարելու և 2 կայքերում տեղադրելու համար` ՀՀ քրեական օրեսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտեց կալանքի` 1 ամիս ժամկետով: Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»:

Սակայն ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին կմնա անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո միայն գիտությունների թեկնածուն կկալանավորվի:

Ըստ քրեական գործի նյութերի, ամբաստանյալն իր անձնական օգտագործման տեսանկարահանող սարքով նկարահանել է պոռնկագրական բնույթի նկարներ՝ մասնավորապես իր սեռական օրգանը՝ առնանդամը, սերմնաժայթքման տեսարանը և դրանք տեղադրել 2 կայքերում (կայքերի անվանումները չենք հրապարակում), այդպիսով տարածել և հանրամատչելի է դարձրել համացանցի տիրույթում։ Նա այդ կայքերում տեղադրելու եղանակով տարածել է նաև պոռնկագրական բնույթի 54 վայրկյան տևողությամբ տեսանկարահանված ձայնագրություն:

Իսկ մինչ այդ այսօր մեղադրող դատախազ Էդգար Պետրոսյանը ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը գտավ ճիշտ և հիմնավորված, գործով մեղադրական դատավճիռ կայացնելու համար հավաքված ապացույցները հավաստի, հետազոտված և բավարար: Ինչպես նաև հաշվի առնելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, նախկինում դատվածություն չունենալը և պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը և այն, որ ամբաստանյալն առաջին անգամ է ոչ մեծ ծանրության հանցանք կատարել և խոստովանական ցուցմունքներ է տվել` մեղադրող դատախազը միջնորդեց ամբաստանյալին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատապարտել տուգանքի 300 000 դրամի չափով, իսկ խափանման միջոց ստորագրությունը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ճառով հանդես եկավ նաև ամբաստանյալը, ով հայտարարեց, որ պատրաստ է կիբերհանցագործությունների բացահայտման նպատակով իր հավաքած ինֆորմացիան տրամադրել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:  

Սեռական օրգանը նկարելու համար գիտությունների թեկնածուն դատապարտվեց