Ֆուտբոլային ամենահայտնի վիրավորանքները. Allsport.am
23/01/2014 21:00

Ֆուտբոլային ամենահայտնի վիրավորանքները. Allsport.am

Ֆուտբոլը հաղթանակներից ու գոլերից բացի նախևառաջ էմոցիաների տեղատարափ է: Allsport.am-ը երկայացնում է ֆուտբոլի պատմությունից նման դեպքերը. 

Ռոյ Կինն ընդդեմ Միկ Մակկարտիի

Երբ Իռլանդիայի հավաքականը պատրաստվում էր 2002 թ. Աշխարհի առաջնությանը, բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեց ֆուտբոլի ամենահայտնի սկանդալներից մեկը՝ Միկ Մակկարտիի և Ռոյ Կինի գլխավորությամբ: Վերջինս գլխավոր մարզչի հասցեին ասել էր.

«Դու *** խաղացող ես եղել և *** մարզիչ ես: Միակ պատճառը, որ ես դեռ հանդուրժում եմ քեզ այն է, որ դու ազգային հավաքականիս գլխավոր մարզիչն ես: Դու անգամ իռլանդացի չես, դու *** անգլիացի ես»:

Այս դեպքից հետո Կինի կարիերան ազգային հավաքականում ժամանակավորապես փակուղի մտավ:

Ըստ Իբրահիմովիչի` Գվարդիոլան տղամարդ չէ

Զլատան Իբրահիմովիչը երբեք չի փայլել համեստությամբ, բայց հայտնի է ֆուտբոլային մասնագետների, ֆուտբոլիստների վերաբերյալ ոչ դրական կարծիքը բարձրաձայնելու ունակությամբ: Նա իր նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի վերաբերյալ նախ հայտարարել է, որ նա տղամարդ չէ, իսկ երբ Գվարդիոլան պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ, նա ասել է. 

«Դա վախկոտի աշխատանք է: Գվարդիոլան կարիերայիս վատագույն մարզիչն է»:

Կանտոնան Դեշամին ջրկիր էր համարում

Եթե խոսքը վիրավորանքների մասին է, ապա Էրիկ Կանտոնան մեկ անգամ չէ, որ հայտնվել է սկանդալների կենտրոնում: Մի դեպքում նա իր թիմակից Դիդյե Դեշամի վերաբերյալ ասել է.

«Նա չի կարող դառնալ ավելին, քան ջրկիրը»:

Ջրկիր եղել է Դեշամի մականունը, որը նա տանել չի կարողացել: Այնպես որ` Կանտոնան հարվածել է ուղիղ նշակետին:

Ժանտախտ չեղավ, դի Կանիոն հավաքական չհրավիրվեց

2002 թվականի Աշխարհի առաջնությունից առաջ Պաոլո դի Կանիոյի խաղը տպավորում էր, սակայն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին նրան, մեղմ ասած, չէր սիրում: Երբ Տրապատոնիին հարցրին` ինչու՞ դի Կանիոն չի հրավիրվում հավաքական, վերջինս պատասխանեց.

«Դա կլինի միայն ժանտախտի դեպքում»:

Վիլյան չհարգեց Օզիլի կրոնը

«Ռեալի» և «Բարսելոնայի» միջև ցանկացած հանդիպում լի է վիրավորանքներով: Դրանցից որոշները մոռացվում են անմիջապես, որոշները հիշվում են մինչ օրս: Շատերն են հիշում Դավիդ Վիլյայի և Մեսութ Օզիլի բախումը: 

«Ես վիճեցի Վիլյայի հետ, քանի որ պաշտպանում էի իմ հավատը: Նա վիրավորեց իսլամը»:

Տևեսը կազմակերպել էր Ֆերգյուսոնի «վերջին հրաժեշտը»

Վիրավորել կարելի է ոչ միայն խոսքով, այլև նկարով: Երբ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները տոնում էին չեմպիոնությունը, հարձակվող Կառլոս Տևեսի ձեռքին «Հանգչիր խաղացությամբ, Ֆերգի» գրառումով նկար էր, որն ուղղված են սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնին: Դեպքից որոշ ժամանակ անց արգենտինացին հրապարակավ ներողություն խնդրեց:

Անելկան «գրողի ծոցն» ուղարկեց Ռայմոն Դոմենեկին

2010 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ Ֆրանսիայի հավաքականից անբաժան են վիճաբանությունները: Ֆուտբոլիստներից շատերն էին հրապարակավ վիրավորում գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկին: Մեքսիկայի հետ հանդիպման ժամանակ ցուցադրած խաղի համար Դոմենեկը նկատողություն էր արեց Նիկոլյա Անելկային, իսկ վերջինս հայտարարեց.

«Գնա գրողի ծոցը, կեղտոտ շան որդի»:

Մեսսին ևս վիրավորում է

Մեսսի..Մեսսի...Մեսսի: Առաջին հայացքից հրեշտակային ֆուտբոլիստ, բայց նա ևս կարող է ափերից դուրս գալ և վիրավորել: «Ռեալի» հետ հերթական դիմակայությունից հետո Մեսսին վիրավորեց մրցակցի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկային:

«Ի՞նչ ես կանգնել: Ձայնդ կտրիր, դու ընդամենը Մոուրինյոյի ձեռքի գործինքն ես»,-ասել էր Մեսսին, ում խոսքը ֆիքսել էր «La Sexta» հեռուստաընկերության տեսախցիկը:

Մարադոնան ընդդեմ բոլորի

Համաշխարհային ֆուտբոլի ամենավառ դեմքերից մեկը` Դիեգո Մարադոնան միշտ էլ սիրել է քննադատել մյուսներին և նշել իր առավելությունները:

«Պելեին կարելի է հետ ուղարկել թանգարան»,-ասել էր արգենտինացին Պելեի վերաբերյալ:

Միշել Պլատինիի վերաբերյալ կարծիքն ավելի սուր էր.

«Բոլորս գիտենք, թե ինչպիսին են ֆրանսիացիները և ինչպիսին է Պլատինին: Նա կարծում է, թե մյուսներից շատ է մտածում ֆուտբոլի մասին: Երբեք նրան ուշադրության չեմ արժանացնի»:

Իսկ 1998 թվականի Աշխարհի առաջնության մասնակից ֆուտբոլիստների վերաբերյալ Մարադոնայի կարծիքը հետևյալն էր.

«Բոլոր ֆուտբոլիստները, կարծես, փայտ լինեն: Կարծում եմ` մրցաշարն ավելի վատ չի էլ կարող լինել»:

Զիդանի տխուր հրաժեշտը

Ֆուտբոլի պատմության ամենահայտնի վիճաբանություններից մեկը փչացրեց Զինեդին Զիդանի ֆուտբոլային կարիերայի վերջին հանդիպումը:

2006 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ Իտալիա-Ֆրանսիա հանդիպման ժամանակ Մատերացին անընդհատ վերահսկում էր ֆրանսիացու գործողությունները, տարբեր դրվագներում քաշում նրա մարզաշապիկից: Զիդանը հարցնում է իտալացուն, եթե նա ցանկանում է իր մարզաշապիկը, ապա պատրաստ է տալ դա: Մատերացին պատասխանում է. «Ես գերադասում եմ այնպիսի անբարոյականների, ինչպիսին քո քույրն է»:

Դրան հաջորդեց Զիդանի հայտնի հարվածը: Երկու ֆուբոլիստներն էլ երկար ժամանակ չէին խոսում այդ թեմայով, իսկ հետո Մատերացին հրապարակեց փոքրիկ գիրք «Իրականում ի՞նչ եմ ես ասել Զիդանին» վերնագրով:

Ֆուտբոլային ամենահայտնի վիրավորանքները. Allsport.am