«Ժամանակը կանցնի և մենք կմիանանք». Հայ ռազմագերին երկու նամակ է ուղարկել
23/01/2014 20:37

«Ժամանակը կանցնի և մենք կմիանանք». Հայ ռազմագերին երկու նամակ է ուղարկել

Քիչ առաջ Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին հրավիրած Երևանյան ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցչությունը փոխանեցլ է հերթական յոթերորդ նամակը Հակոբի հարազատներին: Այս մասին տեղեկանում ենք Սատարենք գերության մեջ գտնվող հայ զինվորին Facebook-յան էջից:

«Ինչպես հայտնում է Հակոբի հայրը՝ Գևորգ Ինջիղուլյանը, նամակները երկուսն են: Մեկն ուղարկել էր Եղբորը՝ Հարությունին, մեկն ուղարկել էր մեզ: Նամակների բովանդակությունը նույն բնույթն են կրում, «Ես լավ եմ մի անհանգտացեք, ժամանակը կանցնի և մենք անպայման կմիանանք, դուք շատ մի մտածեք: Ես ձեզ շատ եմ կարոտել, բայց պետք է սպասենք»:

«Մեզ վստահեցրեց Կարմիր Խաչի աշխատողը, որ իրոք ամեն ինչ լավ է Հակոբի հետ և միայն սպասել է պետք, ինչպես և գրված էր Հակոբի նամակում: Մենք հույս ունենք, որ Իրենց տպավորիչ համոզումները իրականություն կդառնան և կվերադառնա տղաս»,-ասել է Հակոբի հայրը:

Հիշեցնենք, որ 2013թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Նախորդող հրապարակում՝ ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերու հետ

«Ժամանակը կանցնի և մենք կմիանանք». Հայ ռազմագերին երկու նամակ է ուղարկել