.jpg)
12 տղամարդ բռնաբարել է աղջկան՝ գյուղի ծերակույտի հրամանով
Հնդկաստանի Արևմտյան Բենգալի շրջանում աղջիկը գյուղի ծերակույտի հրամանով խմբակային բռնաբարության է ենթարկվել:
BBC-ի փոխանցմամբ` ոստիկանությունը ձերբակալել է ընդհանուր առմամբ 13 հոգու, այդ թվում` գյուղի ծերակույտի ղեկավարին: Խմբակային բռնաբարությանը մասնակցել է 12 տղամարդ:
Աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց` բռնաբարությունից 2 օր անց:
Բռնաբարված աղջիկը մինչ այդ սիրային հարաբերությունների մեջ է գտնվել մի տղամարդու հետ, ով այդ օրը եկել էր աղջկա ձեռքը խնդրելու, սակայն գյուղում նրա վրա հարձակվել էին և դաժանորեն ծեծել: Ծերակույտը աղջկան տուգանել էր 400 դոլարով` անպարկեշտ պահվածքի համար: Տուգանքը, սակայն, աղջկա ընտանիքը չի վճարել: Այդ ժամանակ ծերակույտի ղեկավարը կոչ է արել գյուղի տղամարդկանց բռնաբարել նրան:
Աղջկա ծնողները համարձակվել են ոստիկանություն դիմել միայն 2 օր անց: