.jpg)
Ամերիկացի համանախագահը առաջ քայլ է ակնկալում
Հույս ունեմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների Փարիզում կայանալիք հանդիպումը, փետրվարին տեղի ունենալիք նախագահների մակարդակով հանդիպմանն ընդառաջ քայլ առաջ կարձանագրի: Այս մասին, Twitter-ի իր էջում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, իսկ նախարարների հանդիպումից 4 օր առաջ, Ադրբեջանը դիվերսիոն գործողություններ է իրականացրել ղարաբաղյան դիրքերի նկատմամբ, ինչի հետևանքով երկուստեք զոհեր են գրանցվել, իսկ իրավիճակը սահմանագծին, ըստ ՀՀ պաշտպանության նախարարի, հասել է գագաթնակետին: