Կակա. «Այս պարտությունը հիասթափեցրել է մեզ»
23/01/2014 20:00

Կակա. «Այս պարտությունը հիասթափեցրել է մեզ»

«Միլանի» կիսապաշտպան Կական Իտալիայի գավաթի խաղարկությունում «Ուդինեզեից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո խոսել է թիմի անհաջող խաղի մասին:

«Մեր խնդիրն Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ մտնելն էր: Այս պարտությունը հիասթափեցրել է մեզ: Այստեղ քիչ բան կարելի է ասել, բայց շատ բան անելու անհրաժեշտություն կա:

Եկեք անկեղծ լինենք` «Միլանը» հիմա հեռու է եվրագավաթների գոտուց: Գավաթային մրցաշարում հաղթելն ավելի հեշտ ու պարզ միջոց էր` եվրոպական ասպարեզում հանդես գալու համար:

Յուրաքանչյուրը հիմա իրեն պետք է հարց ուղղի ու հասկանա, թե ինչ կարող է տալ թիմին: Դե, Կլարենս Զեեդորֆը կարող է ասել մեզ, թե ինչ պետք է անենք, նաև անհրաժեշտ մոտիվացիա հաղորդել, որպեսզի միավորներ վաստակենք «A» սերիայում և պատրաստ լինենք պայքարին Չեմպիոնների լիգայում»,- ասել է Կական:

Կակա. «Այս պարտությունը հիասթափեցրել է մեզ»