.jpg)
Մկրտիչ Մինասյան. «Զվարթնոցի» հին շենքը քանդելու մասին որոշում չի եղել
«Զվարթնոցի» հին շենքը քանդելու մասին որոշում չկա: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ հավելելով, որ երեկ զարմացել է, երբ լսել է, որ «Զվարթնոցի» շենքը քանդելու որոշում կա։
«Շատ հնարավոր է, որ Արտյոմ Մովսեսյանը շատ մեծ ցանկություն ունենա, բայց նման որոշում պետք է Կառավարությունը կայացնի: Լավ կլինի, որ նա զբաղվի հենց քաղավիացիայի խնդիրներով: Այդ ի՞նչ մոլուցք է շենք քանդելը»,- ասաց նա՝ հավելելով, որ նման բան ասելու փոխարեն կարելի էր նախ ներկայացնել մի տրամաբանական առաջարկ նրա վերաբերյալ, թե ինչպես պահպանել շենքը:
«Իմ տրամաբանության մեջ չի տեղավորվում այն, որ այգի կառուցելու համար կարելի է քանդել նման կարևոր շենք: Ստացվում է, որ մեր քաղաքի տարածքում եղած այգիները բզկտում ենք, հետո այգի ունենալու համար քանդում ենք օդանավակայանի շենքը, որ այգի ունենանք այնտեղ»,-ասաց նա:
Մինասյանը հավելեց, որ միակ հույսը մնում է Կառավարության խոհեմությունը:
Նախորդող հրապարակումներ՝ «Զվարթնոցի» կլոր շենքի հետ կապված ՀԽ-ի մի շարք հարցեր անպատասխան են
Վարչապետն անդրադարձել է «Զվարթնոցի» մասնաշենքի խնդրին
Հետքայլ` «Զվարթնոցի» շենքի հարցում. Քննարկվելու է կոնցեսիոների մաստեր պլանը
Ինչպե՞ս եղավ, որ «Զվարթնոցի» հին շենքը հանկարծ դարձավ ոչ սեյսմակայուն
12 մլն դրամ. «Զվարթնոցի» հին մասնաշենքը քանդելու մտադրության հիմնավորումը
ՀԽ Մշակույթի հանձնաժողովը որոշեց «Զվարթնոցի» հարցով դիմել նախարարություն
Ճարտարապետներն առաջարկում են կառավարչից հետ վերցնել «Զվարթնոցի» հին շենքը