.jpg)
Ռոմիկ Հարությունյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռոմիկ Հարությունյանին ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով՝ որոշում եմ.
Գեներալ-լեյտենանտ Ռոմիկ Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից»: