ՊԵԿ տեղակալի փիլիսոփայությունը` թանկանալու վերաբերյալ
23/01/2014 21:10

ՊԵԿ տեղակալի փիլիսոփայությունը` թանկանալու վերաբերյալ

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ. առաջարկվում է ընդլայնել դրոշմապիտակավորված ապրանքների ցանկը` կաթնամթերք, հատիկավոր և աղացած սուրճ ու թեյ, արևածաղկի, սոյայի, գետնանուշի, եգիպտացորենի, ձիթապտղի ձեթ, բուսական և կենդանական պահածոներ, քացախ, պաղպաղակ, կոսմետիկա, մազերի խնամքի միջոցներ, օճառ:

Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը վստահեցրեց, որ դրոշմապիտակավորումը չի բերի թանկացման, անգամ թանկանալու պարագայում հռետորական հարց տվեց. «Աշխատել ստվերում ու չունենալ թանկացում, կամ հակառակը` ունենալ թնակացում և չաշխատել ստվերում»:

Այս երկկողմանի պատասխանից հետո նաև Վ. Միրումյանը նշեց, որ այս միջոցով տնտեսվարողները ճշգրտորեն կհայտարաարագրեն իրացման ծավալները և կկատարեն իրենց հարկային պարտավորությունները:

Իսկ թանկանալը, ըստ նրա, «գնահատման խնդիր է և հարաբերական»:

Իսկ անցած տարի բնական, արհեստական հանքային, գազավորված, չգազավորված, առանց շաքարի, այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման և այլ ոչ ալկոհոլային խմիչքների, գարեջրի և մի շարք հյութերի թանկացումը չկապեց դրոշմապիտակավորման հետ, այլ նշեց, որ «հստակ վերլուծություն չկա, որ թանկանալու պատճառը դա է»:

ՊԵԿ տեղակալի փիլիսոփայությունը` թանկանալու վերաբերյալ