Այգեպարում վիրավորված աղջիկը լավ է. «Տրամադրությունն էլ տեղն է»
24/01/2014 20:42

Այգեպարում վիրավորված աղջիկը լավ է. «Տրամադրությունն էլ տեղն է»

Նախօրեին Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղում վիրավորված 16-ամյա աղջկա վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:

«Վիրահատությունից հետո Լիաննան իրեն լավ է զգում, տրամադրությունն էլ տեղն է: Հետագայում քայլելու հետ կապված որևէ բարդություն չի լինի: Փառք Աստծո, ամեն բան լավ վերջացավ»,- ասաց Անդրանիկ Այդինյանը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին հակառակորդը պարբերաբար կրակում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Նախօրեին այդ կրակից վիրավորվել էր Այգեպար գյուղի 16-ամյա բնակչուհին, ընդ որում՝ սեփական տանը: Վիրավորումը ոտքից էր: Այժմ նա Բերդ քաղաքի հոսպիտալում է:

Նախորդող հրապարակումներ՝ Այգեպարում հակառակորդի կրակոցներից 16-ամյա աղջիկ է վիրավորվել

Ադրբեջանցիները կրակ են արձակել հայկական կողմում կայանված «ժիգուլու» վրա
 

Այգեպարում վիրավորված աղջիկը լավ է. «Տրամադրությունն էլ տեղն է»