Ալկոհոլի ազդեցության տակ 31-ամյա կինը դանակով հարվածել է հարևանին
24/01/2014 19:18

Ալկոհոլի ազդեցության տակ 31-ամյա կինը դանակով հարվածել է հարևանին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Ստեփանավան քաղաքի 31-ամյա բնակչուհի Դիանա Շատանովայի դեմ հարուցված քրեական գործը:

Ըստ Դիանա Շատանովային առաջադրված մեղադրանքի՝ նա 07.08.2013թ. ժամը 23.30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սպանել է` ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Կարեն Այվազյանին:

Նախկինում չդատված Դ. Շատանովային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսրքի 104 հոդվածի 1-ին Մասի (Սպանությունը) հատկանիշներով: 

Դ. Շատանովայի փաստաբան Հովսեփ Հովսեփյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը մեղքը ընդունում է մասնակի:

«Դ. Շատանովան ընդունում է, որ հարվածել է, սակայն դա չի արել սպանելու դիտավորությամբ, ասում է, որ անգամ չի հիշում, ինչպես է հարվածել»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ Կ. Ավագյանի հետ ուղղակի ծանոթներ են եղել, ոչ ավելին:

«Իր դիմացի շենքի բնակիչներից է եղել, որի հետ ուղղակի ծանոթներ են եղել: Կարենը եկել է նրա տուն, անպարկեշտ պահանջներ է ներկայացրել, սակայն Դիանան մերժել է: Կարենը նրան հարվածել է ու նա աստիճանների վրա է ընկել: Դրանից հետո Կարենը սկսել է գոռգոռալ պատուհանների տակ, որի հետևանքով Դիանան դուրս է եկել տնից: Ըստ մեղադրանքի՝ նա հարվածել է դանակով: Հարվածելուց հետո փորձել է օգնություն ցուցաբերել Կարենին»,- ասաց նա:

Հ. Հովսեփյանի խոսքով՝ թեև ըստ Դ. Շատանովան այդ պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ, սակայն փորձաքննությամբ հաստատվել է, որ նա ալկոհոլիզմով չի տառապում:

Դ. Շատանովայի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը, իսկ նրա 2-ամյա որդուն հանձնել են մանկատուն:  

Ալկոհոլի ազդեցության տակ 31-ամյա կինը դանակով հարվածել է հարևանին