Ձերբակալվել են Եվրամայդանին զենք մատակարարող մարդիկ
24/01/2014 20:17

Ձերբակալվել են Եվրամայդանին զենք մատակարարող մարդիկ

Կիևում ոստիկանությունը ձերբակալել է մի խմբավորում, որին կասկածում են զենքի իրացման և առևանգումների մեջ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունը: 

Որոշ տվյալներով՝ խմբավորման պարագլուխը Եվրամայդանի ակտիվ մասնակիցներից մեկն է:

Բացի այդ նշվում է, որ հենց այդ խմբավորումն է բողոքի ակցիաների մասնակիցներին մատակարարել հրազեն:

ՆԳՆ-ն հաղորդում է նաև, որ Եվրամայդանի մասնակիցների կողմից գրավված պետական շենքերում բավականին մեծ քանակով զենք է պահվում:
 

Ձերբակալվել են Եվրամայդանին զենք մատակարարող մարդիկ