Գավառում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը
24/01/2014 20:10

Գավառում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը

Այսօր ժամը 17.31-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում Արծվաքար թաղամասի Միքայելյան 2-րդ նրբանցքի 2-րդ փակուղու տներից մեկի արտաքին պատը փլուզվել է. տուժածներ չկան: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Գավառի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է Զ. Հ.-ին պատկանող մեկ հարկանի հողաշեն տան տանիքը՝ 2 քմ, և ննջասենյակի արտաքին պատը՝ 5քմ:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում քաղաքաշինության նախարարության պատասխանատուն, Գավառի քաղաքապետի տեղակալը:

 

Գավառում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը