ԿԲ. Օպերատորները չպետք է ուղղորդեն մարդկանց
24/01/2014 19:07

ԿԲ. Օպերատորները չպետք է ուղղորդեն մարդկանց

ՀՀ Կենտորնական բանկը «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» և «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերություններին կենսաթշակային ֆոնդերի կառավարման թույլտվության լիցնեզիա է տվել: «Մի քանի հազար մարդ արդեն ընտրություն կատարել է»,- այսօր ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը:

Նա նաև նշեց, որ կառավարիչներից յուրաքանչյուրն առաջարկում է 3 տեսակի ֆոնդեր և էլեկտրոնային համակարգի օգնությամբ քաղաքացիները կարող են ֆոնդի կառավարիչ ընտրել:

ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը փոխանցեց, որ քաղաքացիները նույնականացման քարտերի միջոցով կարող են ընտրություն անել, արդեն հայտնի են օպերատորները` «Արարտբանկը», «Արդշինինվեստբանկը», «Հայբիզնեսբանկը», «Հայփոստը», «ՎՏԲ-Հայատսան բանկը»:

Նա նաև հիշեցրեց, որ օպերատորները չպետք է ուղղորդեն մարդկանց ընտրելու այս կամ այն ֆոնդը:

Բանախոսները կոնկերտ չներկայացրեցին, թե քանի քաղաքացի է ընտրություն կատարել և երկու ֆոնդերում առանձին-առանձին որքան է գրանցված քաղաքացիների թիվը, գտնելով թվային հրապարակումը ոչ տեղին:

Ա. Գրիգորյանը փոխանցեց, որ մարդիկ հակված չեն ընտրություն կատարելու, քանի որ լավ տեղեկացված չեն ֆոնդերի գործունեության մասին:

«Բարեփոխումների արդյունավետությունը կախված է նրանից, թե ովքեր են ֆոնդերի կառավարիչները և Կենտրոնական բանկի համար առաջնային խնդիր է եղել հրավիրելու միջազգային հեղինակություն ունեցող ընկերություններ, որոնք իրենց պատմությամբ, հեղինակությամբ, վարկանիշով և փորձառությամբ կարողանան ապահովել բարեփոխումների արդյունավետությունը»,- ասաց ԿԲ ներկայացուցիչը:
 

ԿԲ. Օպերատորները չպետք է ուղղորդեն մարդկանց