Բագրատյան. ՍԴ-ի այս իրավական սկզբունքայնության ծիլը պետք է փայփայել
24/01/2014 18:55

Բագրատյան. ՍԴ-ի այս իրավական սկզբունքայնության ծիլը պետք է փայփայել

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր հերթական գրառումն է կատարել Facebook-յան էջում՝ անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՍԴ որոշմանը:

«Քիչ առաջ մամուլից իմացա՝ ՍԴ-ն կասեցրել է կուտակային կենսաթոշակային համակարգի կիրարկումը մինչև մարտ ամիս։

Մասնավորապես կասեցվել է օրենքի 2 հոդվածների գործողությունը։ Սա փոքրիկ հաջողություն է։

2012-ի սեպտեմբերից ԱԺ-ում պայքարել եմ իմ համոզմամբ այդ անհեթեթ բարեփոխման դեմ։ Պայքարին են միացել մի շարք ազնիվ պատգամավորներ, խմբակցություններ։ Ավելի ուշ այն դարձավ քաղաքացիական ակտիվիստների հրաշալի բանակի պայքարի թիրախը։ Չգիտեմ վերջն ինչ է լինելու, բայց ՍԴ-ի այս իրավական սկզբունքայնության ծիլը պետք է փայփայել»,- գրել է նա:

Նախորդող հրապարակում՝  «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կասեցվել է մինչև դատաքննություն

Բագրատյան. ՍԴ-ի այս իրավական սկզբունքայնության ծիլը պետք է փայփայել