Ադրբեջանի օդուժը թռիչքներ է իրականացում, ՊԲ ՀՕՊ ուժերը աչալուրջ են
24/01/2014 15:26

Ադրբեջանի օդուժը թռիչքներ է իրականացում, ՊԲ ՀՕՊ ուժերը աչալուրջ են

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ սահմանագծում լարվածությունն աճել է և դրանով պայմանավորված` ադրբեջանական օդուժը սահմանագծի ադրբեջանական հատվածում թռիչքներ է իրականացնում:

Aysor.am-ի հետ զրույցում ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը, մեկնաբանելով հաղորդագրությունը, նշեց, որ «Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերն իրականացնում են շուրջօրյա մարտական հերթապահություն և վստահորեն իրականացնում են Արցախի օդային տարածքի պաշտպանությունը»:

Նա նաև հավելեց, որ ադրբեջանական օդուժը թռիչքներ է իրականացնում իր օդային տարածքում, որին ՊԲ ՀՕՊ ուժերը աչալրջորեն հետևում են: 

Ադրբեջանի օդուժը թռիչքներ է իրականացում, ՊԲ ՀՕՊ ուժերը աչալուրջ են