.jpg)
Ս. Օհանյան. Ամեն բան անում ենք Ինջիղուլյանին անվտանգ վերադարձնելու համար
Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին կարողանանք հետ վերադարձնել, ցավոք, պետական կապի բացակայությունը թույլ չի տալիս, որ արագ և անվտանգ իրականացնենք դա: Այս մասին այսօր իր տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին` արդյոք սահմանին վերջին օրերի լարվածությունը կարող է ազդել հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի վրա:
«Լարվածություն մեր սահամններում և շփման գծում տեղի է ունենում որոշակի իրադրաձոհյթունների շրջանակներում, քաղաքական բանակացային հանդիպումմնների ընթացքում: Սա նաև կապված է Ադրբեջանում, այսպես ասած, սև հունվարի հետ, չհասկանոալով, որ այդ հունվարյան օրերին ցեղասպանություն է իրականացվել հենց հայ ժողովրդի նկատմամբ: Նրանք այդ օրերին սադրանքներ են փորձում իրականացնել: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը արժանի հակահարվածից, մեծ կորուստներից հետո, նաև մտահոգություն ունենալով, որ մենք կարող ենք պատժիչ գործողություններ իրականացնել, նրանց մոտ լարվածություն է տիրում՝ դա արտահայտվում է անկանոն կրակոցներով»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ հայկական կողմը չի պատասխանում անկանոն կրակոցներին:
Ինչ վերաբերում է վերջին օրերին Տավուշի հատվածում սահմանային լարվածությանը, նախարարը նշեց, որ կրակոցներն այդ հատվածում նորություն չեն:
«Իրադրությունը վերահսկելի է և առաջին անգամը չէ, որ կրակոցները շատանում են, դրանց մեծ մասն անկանոն են: Ասեմ, որ շատ դեպքերում մենք էլ ենք ստիպված լինում ազդել իրենց քաղաքացիական անձանց վրա, այդպիսով ազդելով ու ստիպելով լռել իրենց զինվորականներին: Մենք պետք է պատրաստ լինենք` քանի դեռ խաղաղության պայմանագիրը կնքված չէ` կրակոցներ լինելու են: Ու դրանց տրվելու է համարժեք պատասխան»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նախորդող հրապարակումներ՝ «Ժամանակը կանցնի և մենք կմիանանք». Հայ ռազմագերին երկու նամակ է ուղարկել
Այգեպարում հակառակորդի կրակոցներից 16-ամյա աղջիկ է վիրավորվել