.jpg)
Հանրային հեռուստաընկերությունը՝ «Սոչի-2014»-ի պաշտոնական հեռարձակող
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն անակնկալ է պատրաստել իր մարզասեր հեռուստադիտողների համար:
Առաջին ալիքի եթերում հեռուստադիտողները փետրվարի 7-23-ն ընկած ժամանակահատվածում հնարավորություն կունենան հետևելու ինչպես Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքին ընդհանրապես, այնպես էլ հայ մարզիկների ելույթներին մասնավորապես: Այս մասին հայտնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Սոչի-2014» օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Արման Սերեբրյակյանը:
Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա փետրվարի 7-ին, ժամը 20:14-ին, իսկ փակման արարողությունը` փետրվարի 23-ին, ժամը 20:00-ին: