ԱՄՆ-ում գնացքը ընթացքի մեջ սառցակալել է (Տեսանյութ)
24/01/2014 20:26

ԱՄՆ-ում գնացքը ընթացքի մեջ սառցակալել է (Տեսանյութ)

ԱՄՆ-ում Նյու-Յորքից Վաշինգտոն ուղևորվող գնացքը ընթացքի ժամանակ պատվել է սառույցի շերտով:

Topnews.ru-ի փոխանցմամբ` գնացքի պատուհանները, դռները սառցակալվել են, իսկ ուղևորները՝ չսպասելով իրենց կանգառներին, դուրս են եկել գնացքից:

ԱՄՆ-ում նախորդ տարվանից Դելավեր, Նյու-Ջերսի և Նյու-Յորք նահանգներում ցրտերի պատճառով գործում է արտակարգ դրությունը:

Նշվում է, որ ցրտերի պատճառով հազարավոր չվերթներ չեղյալ են համարվել, 5 մարդ ցրտահարությունից մահացել է:
 

ԱՄՆ-ում գնացքը ընթացքի մեջ սառցակալել է (Տեսանյութ)