.jpg)
Երևանում այսօր տեղումներ չեն սպասվում
Հայաստանում հունվարի 24-ին կդիտվի փոփոխական ամպամածությամբ, առավելապես առանց տեղումների եղանակ, և միայն հյուսիսային և արևելյան շրջաններում տեղ-տեղ դեռ հնարավոր են թույլ տեղումներ: Այս մասին հայտնում է weather.am-ը:
Երեկոյան դեմ ողջ տարածքում կդիտվի պարզեցում, լույս 25-ի գիշերը կցրտի: Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն: Ավտոճանապարհներին՝ մառախուղ, մերկասառույց և դժվարանցանելիություն:
Երևանում հունվարի 24-ին կդիտվի փոփոխական ամպամածությամբ, առանց էական տեղումների եղանակ: Մերկասառույց, մառախուղ և ցածր տեսանելիություն: Գիշերը -6-9, ցերեկը -2+1, երեկոյան -4-7: