ՀՀ փաստաբանական դպրոցը համալրվեց ևս 61 ունկնդրով
25/01/2014 15:25

ՀՀ փաստաբանական դպրոցը համալրվեց ևս 61 ունկնդրով

Հունվարի 23-ին և 24-ին տեղի է  ունեցել ՀՀ փաստաբանական դպրոցի 2014 թվականի գարնանային հոսքի ընդունելության քննությունը: Քննությանը մասնակցության հայտ էին ներկայացրել 167 դիմորդ, որոնցից միայն 61-ն են դարձել ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիր։ Այս մասին հայտնում են ՓՊ մամուլի ծառայությունից:

Նվազագույն անցողիկ շեմ է գրանցվել 134 միավորը(150 հնարավորից)։ Առավելագույն 150 միավոր են հավաքել 2 հավակնորդ։ Նախորդ ընդունելության քննությանը (2013թ աշնանային հոսք) անցողիկ շեմը եղել է 133 միավորը։
 

ՀՀ փաստաբանական դպրոցը համալրվեց ևս 61 ունկնդրով