Հայաստանը Բրազիլիայում նոր դեսպան ունի
25/01/2014 11:49

Հայաստանը Բրազիլիայում նոր դեսպան ունի

Սերժ Սարգսյանի որոշման համաձայն՝ Աշոտ Եղիազարյանն ազատվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից: 

Նախագահի այլ հրամանագրերով Աշոտ Գալոյանը ազատվել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից և նշանակվել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա):

 

 

Հայաստանը Բրազիլիայում նոր դեսպան ունի