.jpg)
Խուան Մատան կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ Մայքլ Էսսիենը` «Միլան»
«Չելսին» հաստատել է, որ Խուան Մատան կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ Մայքլ Էսսիենը` «Միլան»: Այժմ նշված ֆուտբոլիստները պետք է բժշկական հետազոտության ենթարկվեն և իրենց նոր ակումբների հետ համաձայնեցնեն անձնական պայմանագրի կետերը:
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» Մատայի շաբաթական աշխատավարձը կկազմի 150 հազար ֆունտ ստեռլինգ, իսկ ակումբն իսպանացու տրանսֆերի համար «Չելսիին» կվճարի 37 մլն ֆունտ ստեռլինգ: Ինչ վերաբերվում է Էսսիենին, նա անվճար կտեղափոխվի «Միլան»: Գանացու աշխատավարձը կնվազի 50 տոկոսով: