.jpg)
Coca-Cola-ի կենտրոնից գողացել են 70 հազար աշխատակիցների տվյալները
ԱՄՆ Ջորջիայի նահանգի Ատլանտա քաղաքում տեղակայված Coca-Cola-ի կենտրոնակայանից գողացել են մի քանի նոթբուքեր, որտեղ գրանցված են եղել 74 հազար մարդու տվյալներ: Հիմնականում այնտեղ է եղել ընկերության ներկա և նախկին աշխատակիցների վերաբերյալ տեղեկատվություն: Ոստիկանությունը կարողացել է գտնել կորած նոթբուքերը: Ինչպես հաղորդում են իրավապահները, ոչ ոքի չի հաջողվել այդ տվյալները շահադիտական նպատակներով օգտագործել:
Այնուամենայնիվ անվտանգության նկատառումներով, Coca-Cola-ն զգուշացումներով նամակներ է ուղարկել այն անձնանց, որոնց անձնական տվյալներ գողացել էին: Դեռևս պարզ չէ, թե հատկապես ինչպես են կողոտիչները գողացել համակարգիչները: Ընկերությունն այդ ուղղությամբ ոչ մի մեկնաբանություն չի տալիս: Հաղորդում է Vesti-ն: