Բժիշկ. «Ֆալկաոն հույս ունի և չի հանձնվում»
25/01/2014 15:10

Բժիշկ. «Ֆալկաոն հույս ունի և չի հանձնվում»

Վիրաբույժ Ժոզե Կառլուշ Նորոնյան կարծում է, որ Կոլումբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն դեռ չի կորցրել Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունը: Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը «Շասսլեի» հետ Ֆրանսիայի գավաթի խաղարկության խաղում խաչաձև կապանների լուրջ վնասվածք է ստացել:

«Իրավիճակը բարդ է: Մրցաշարին ընդամենը 5 ամիս է մնում: Իդեալական կլիներ, եթե 7-8 ամիս մնացած լիներ, սակայն մենք դեռ պետք է տեսնենք, թե իրավիճակն ինչպես կզարգանա»,- ասել է Ֆալկաոն «RMC Sport»-ի թղթակցին:

«Ֆալկաոն բարձրակարգ մարզիկ է: Նա ֆիզիկական լավ որակներ ունի, այնպես որ, կարող ենք հուսալ` նույնիսկ իմանալով, որ ժամանակը մեր դեմ է աշխատում: Նա ամեն ինչ կանի վերականգնվելու համար: Միտված է դրան: Դեռ ենթադրում է, որ կարող է խաղալ աշխարհի առաջնությունում, ուստի չի հանձնվում»,- Նորոնյայի խոսքերը մեջբերել է goal.com-ը:

Բժիշկ. «Ֆալկաոն հույս ունի և չի հանձնվում»