.jpg)
Ջասթին Բիբերին ԱՄՆ-ից վտարելու պահանջով ստորագրահավաք է սկսվել
ԱՄՆ նախագահի պաշտոնական կայքում կանադացի հայտնի երգիչ Ջասթին Բիբերին վտարելու պահանջով ստորագրահավաք է սկսվել:
Պահանջում ասվում է, որ երգիչը վտանգ է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար: Հունվարի 23-ին սկսված ստորագրահավաքին արդեն 10 հազար մարդ է միացել: Եթե մինչև փետրվարի 22-ը ստորագրահավքին 100 հազար մարդ միանա՝ ԱՄՆ կառավարությունը կպարտավորվի արձագանքել պահանջին:
Հիշեցնենք, որ երգիչը հունվարի 23-ին ձերբակալվել էր, քանի որ հարբած վիճակում նստել էր ղեկին և սկանդալ սարքել Մայամի-բիչում:
Նախորդ հրապարակում՝ Հարբած Ջասթին Բիբերը ավտոարշավ է կազմակերպել ու հայտնվել ոստիկանությունում