Քաղաքագետ. Մինչև 2015-ը ճնշումները սահմանի վրա կակտիվանան
25/01/2014 16:12

Քաղաքագետ. Մինչև 2015-ը ճնշումները սահմանի վրա կակտիվանան

Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հեռակա բանավեճը պետք է ոչ թե փոխադարձ մեղադրանքների վերածվի, այլ` իրական,  երկխոսության, բանավեճի: Պետք է օրակարգում ներառել խնդիրների լուծման, ճգնաժամի լուծման հարցերը: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը, քաղաքագետի կարծիքով,  պետք է մոբիլիզացնեն իրենց ուժերը. «Նրանք իշխանական բլոկն են, իսկ խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը պետք է քաղաքական նոր գործընթաց սկսեն Հայաստանմում` հանուն Հայաստանի»,- ասաց նա` ընդգծելով, որ նրանց քննադատությունները չպետք է լինեն ոչնչացնող:

Խոսելով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կատարված իրադարձությունների մասին՝ Լ. Շիրինյանը նկատեց, որ մինչև 2015-ը ադրբեջանցինդերի կողմից սահմանի վրա ճնշումներն ինտենսիվանալու են: «Սա սովորական սկիզբ է: Ագրեսիայի աճ է լինելու, և դա կապված չէ միայն նախագահների և նախարարների հանդիմումների հետ»,- ասաց քաղաքագետը` եզրափակելով խոսքը, որ 2015-ը թուրքական  գրոհն ուժեղանալու են, հետևաբար պետք է լինել միահամուռ:

Քաղաքագետ. Մինչև 2015-ը ճնշումները սահմանի վրա կակտիվանան