.jpg)
Հետազոտություն. Տղամարդիկ ավելի դժվար են ներում, քան կանայք
Իսպանացի գիտնականները վերջերս հետազոտություն են անցկացրել՝ պարզելու, թե որ տարիքում են մարդիկ ավելի շատ հակված ներելու: Հետազոտության նպատակն է եղել պարզել նաև ներելու հարցում կանանց և տղամարդկանց միջև եղած տարբերությունը:
Հետազոտությանը մասնակցել են 40 մարդ՝ 45-60 և 17-25 տարեկան: Պարզվել է, որ ամենածանր արարքները ներել կարող են 45-60 տարեկան կանայք: Ծնողներն ավելի շատ են ներում, քան երեխաները, տղամարդիկ ավելի դժվարությամբ են դիմացինին ներելու որոշում կայացնում, քան կանայք և վերջապես, երիտասարդները ավելի դժվար են մոռանում վիարվորանքը, քան մեծերը: