.jpg)
Յուրա Մովսիսյանը շուտով շարք կվերադառնա
Մոսկվայի «Սպարտակը», որն առաջին ուսումնամարզական հավաքի շրջանակներում գտնվում է ԱՄԷ-ում, այսօր մարզում է անցկացրել:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականի և մոսկովյան թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը մարզվել է անհատական ծրագրով:
«Յուրա Մովսիսյանի ապաքինումն ընթանում է նախատեսվածի համաձայն: Ֆուտբոլիստին հիմա անհրաժեշտ է անհատական մոտեցում ցուցաբերել և աստիճանաբար ավելացնել ծանրաբեռնվածությունը:
Այնուամենայնիվ, հույս ունենք, որ մինչև այս ուսումնամարզական հավաքի ավարտը Յուրան կմարզվի արդեն ընդհանուր խմբում»,- նշել է «Սպարտակի» բժշկական շտաբի ղեկավար Միխայիլ Վարդապետովը: