Պելլեգրինի. «Ֆեռնանդինյոն պետք է մասնակցի «ԱԱ-2014»-ին»
25/01/2014 16:35

Պելլեգրինի. «Ֆեռնանդինյոն պետք է մասնակցի «ԱԱ-2014»-ին»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին գնահատել է թիմի կիսապաշտպան Ֆեռնանդինյոյի խաղը:

«Ես շատ զարմացած եմ, որ Ֆեռնանդինյոն դեռ չի ամրապնդվել Բրազիլիայի հավաքականի կազմում: Վստահ եմ, որ դա ժամանակի հարց է, քանի որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է: Կարծում եմ` Ֆեռնանդինյոն պետք է մասնակցի աշխարհի առաջնությանը: Ենթադրում եմ, որ Սկոլարին դիտում է «Մանչեսթեր Սիթիի» բոլոր հանդիպումները: Այդ դեպքում նա կնկատի, որ Ֆեռնանդինյոն այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- ասել է Պելլեգրինին:

Պելլեգրինի. «Ֆեռնանդինյոն պետք է մասնակցի «ԱԱ-2014»-ին»